Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին առաջիկայում կհանդիպեն


Փաշինյան-Ղարիբաշվիլի հանդիպում Երևանում, 20-ը դեկտեմբերի, 2021թ․
Փաշինյան-Ղարիբաշվիլի հանդիպում Երևանում, 20-ը դեկտեմբերի, 2021թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպել և Հայաստան-Վրաստան հարաբերությունների բոլոր հարցերը քննարկել՝ աշխատանքային հանդիպման ձևաչափով, փոխանցում է Հայաստանի կառավարությունը։

Վերջին շրջանում ակտիվացել են երկկողմ փոխայցելությունները։ Ղարիբաշվիլին այս տարվա ապրիլին էր պաշտոնական այցով Հայաստանում։ Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանը նշեց՝ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։

Օրերս էլ պաշտոնական այցով Վրաստանում էր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը։ Նա հանդիպեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ամփոփելով այցը՝ Խաչատրյանն ընդգծեց՝ Հայաստանում և Վրաստանում գրեթե նույն խնդիրներն են, պետք է ամեն ինչ հեշտացնել՝ ընդհանուր խնդիրները միասին լուծելու համար։

XS
SM
MD
LG