Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Վրաստանի արտգործնախարարի պաշտոնական այցը Հայաստան

Մեկնարկել է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Իլիա Դարչիաշվիլիի հանդիպումը:

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հաղորդել էր, որ պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

XS
SM
MD
LG