Մատչելիության հղումներ

Երբ առօրյա դժվարությունները ՌԴ-ում մեծանան, մարդիկ իշխանություններին հաշիվ կներկայացնեն․ Պետդումայի նախկին պատգամավոր


Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեթոդաբար սեղմող մամլակ են, որ քամում են հյութը բոլորից, բայց դրա համար վճարում են հասարակ քաղաքացիները, «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պեդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը։

Ռուսական ազգային բնավորության մի գիծ կա, ասաց նախկին պատգամավորը՝ մանրամասնելով՝ «երբ մեզ վրա հարձակվում են, մենք միայն ուժեղանում ենք և մենք համապատասխանաբար պետք է ցույց տանք բոլորին, հակառակը պարզապես տղավարի չէ»։

«Դրա համար էլ մարդիկ ցույց են տալիս, որ երբեք չեն խոնարհվելու թշնամու առաջ։ Բայց այս ամենը գործում է միայն մի դեպքում, եթե մարդիկ իսկապես հավատում են, որ սա արժանի թշնամի է, արժանի նպատակ։ Ուստի Պուտինի համար շատ կարևոր է, որ նա առաջ տանի այն գիծը, որ մենք այնտեղ ենք վեհ նպատակով․ մենք ազատագրում ենք եղբայրական ուկրաինացի ժողովրդին նեոնացիստներից, շարունակում ենք մեր հայրերի և պապերի գործը և այլն», - ասաց Պոնոմարյովը։

Պետդումայի նախկին պատգամավորը վստահ է՝ երբ մարդիկ հասկանան, որ դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, մյուս կողմից էլ առօրյա դժվարությունները մեծանան, «մարդիկ իշխանություններին հաշիվ կներկայացնեն»։

Հղում անելով սոցիոլոգիական տվյալները՝ Պետդումայի նախկին պատգամավորն ընդգծում է՝ Ուկրաինայի դեմ պատերազմում բացասական վերաբերմունք ունեցողների մեծամասնությունը աղքատ մարդիկ են և նրանց դիրքորոշումը հիմնված չէ լիբերալ գաղափարների վրա, որ լավ չէ սպանել ուկրաինացիներին և ընդհանրապես լավ չէ որևէ մեկին սպանել ու պետք չէ պատերազմներ վարել։

«Աղքատները ճիշտ են համարում ՆԱՏՕ-ին հակադրվելը և ուկրաինացիներին ազատագրելը, բայց ասում են՝ «եկեք նախ մեզ կերակրեք, հետո գնանք նրանց ազատագրելու», հակառակ դեպքում նրանց թվում է, որ ինչ-որ կերպ այնպես է ստացվում, որ այս ազատագրումն իրենց հաշվին է տեղի ունենում ու նրանք չեն հասկանում, թե ինչու է այդպես», - ասաց Պոնոմարյովը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG