Մատչելիության հղումներ

Կասպարովն ու Խոդորկովսկին՝ «օտարերկրյա գործակալ»


Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը, արխիվ
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը, արխիվ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների իր ռեգիստրում ավելացրել է Կրեմլի քննադատներ՝ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովին և նավթային նախկին մագնատ Միխայիլ Խոդորկովսկուն։

Վտարանդի ընդդիմադիր գործիչները բնակվում են արտասահմանում և պարբերաբար քննադատում են Կրեմլին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու, ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումների համար։ Ռուսաստանի կառավարությունը պնդում է, որ 58-ամյա Խոդորկովսկին և 59-ամյա Կասպարովը Ուկրաինայում իրենց գործունեության համար ֆինանսական միջոցներ են ստանում, թե ում կողմից և որ երկրից, պաշտոնական Մոսկվան չի նշում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG