Մատչելիության հղումներ

Բերման ենթարկվածների թիվը հասավ 117-ի


Վաղ առավոտից վերսկսված բողոքի անհնազանդության ակցիների ընթացքում արդեն117 ցուցարար է բերման ենթարկվել, «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանությունից։ Ավելի վաղ հաղորդվել էր 70 բերման ենթարկվածի մասին։

Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում։ Վաղ առավոտյան փակ էին Բաղրամյան պողոտայի մի հատվածը, Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկը։ Ոստիկանությունը երկու տեղում էլ ուժեր էր կենտրոնացրել, շատ կարճ ժամանակում բացեց ճանապարհները, վերականգնեց երթևեկությունը։

Երեկ անհնազանդության ակցիաների ժամանակ բաժիններ էին տարվել ավելի քան 240 ցուցարարներ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Բոլորն էլ մի քանի ժամ անց ազատ էին արձակվել։

Ընդդիմությունն այս ակցիաներով ու ցույցերով վարչապետի հրաժարականն է պահանջում՝ պնդելով, թե իշխանությունը պատրաստվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG