Մատչելիության հղումներ

Ստեղծված են Ուկրաինայից Հայաստան վերադառնալու բոլոր հնարավորությունները․Աղաջանյան


Ազգային ժողովի իշխող խմբակցությունում պնդում են, որ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն, այսօր ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևը ռազմական գործողությունների կետերից մեկն է:

«Դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները մի տեղից այլ տեղ են տեղափոխվել։ Մեր համայնքի ցանկացած ներկայացուցչի համար, որը ցանկություն ունի լքել տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են՝ արևմտյան կողմից, Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով, վերադառնալ Հայաստան», - ասաց Աղաջանյանը՝ շեշտելով, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա։

XS
SM
MD
LG