Մատչելիության հղումներ

Արևելյան Եվրոպայի երկրների արձագանքը Ռուսաստանի գործողություններին


Պաշտոնական Պրահան խստորեն դատապարատել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում։ Վարչապետ Պետր Ֆիալայի խոսքով Մոսկվան ինքնիշխան պետության դեմ չարդարացված ագրեսիայի է դիմել։

Չեխիայի կառավարությունը անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում։

«Պատերազմը մոտ է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Բառի բուն իմաստով։ Աջակցելով Ուկրաինային մենք պաշտպանում ենք մեր երկիրը», - հայտարարել է Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը։

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ պատերազմը վատթարագույն սցենարն է։ Հունգարիայի իշխանությունները, սակայն առայժմ չեն դատապարտել Ռուսաստանի գործողությունները։

Լեհաստանում Ուկրաինայից փախչող մարդկանց համար հատուկ կետեր են բացել որտեղ մարդկանց կապահովեն առաջին անհրաժեշտության օգնությամբ։

Ավելի վաղ պաշտոնական Վարշավան դիմել է ՆԱՏՕ-ին ակտիվացնել չորրորդ հոդվածը, որը թույլ է տալիս արագ խորհրդատվություն սկսել դաշինքի անդամ երկրներից որևէ մեկին սպառնացող վտանգի դեպքում։

Նույն կոչով ռազմական դաշինքին էր դիմել նաև Լատվիան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։

Լիտվան արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, նույն քայլին է դիմել նաև Մոլդովան։ Այդ երկրի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայից տասնյակ հազարավոր մարդկանց ընդունել։

Մոլդովական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինայի և Մոլդովայի սահմաններին տասնյակ մեքենաներ են կուտակվել։

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանեսը Ռուսաստանի գործողությունները անվանել է «միջազգային օրենսդրության, Ուկրաինայի ինքնիշխանության և ամբողջականության կոպտագույն խախտում»։

Բուլղարիան ևս խստորեն դատապարտել է Ուկրաինա ներխուժելու Վլադիմիր Պուտինի որոշումը։

XS
SM
MD
LG