Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

07:37 28.3.2022

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կիրակի օրը ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի իշխանությունների գործողությունների դեմ բողոքող միանձնյա պիկետների մի քանի մասնակիցների։

Մոսկվայի Կարմիր հրապարակում բերման է ենթարկվել Ալեքսանդր Սավինը, ով դուրս է եկել «Բոլորին չես բանտարկում. ազատություն քաղբանտարկյալներին» պաստառով։

Ակտիվիստ Քրիստինա Ռամիրեսին ձերբակալել են Մոսկվայում՝ նախագահի աշխատակազմի շենքի մոտ։ Նա մենահամերգ է կազմակերպել «Ոչ պատերազմ Ուկրաինայի հետ, ազատություն Ալեքսեյ Նավալնիին» պաստառով։ Նրա նկատմամբ բանակը վարկաբեկելու մասին վարչական հոդվածով արձանագրություն է կազմվել։

07:38 28.3.2022

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները որոշել են դեմ առ դեմ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել մարտի 29-30-ը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Տելեգրամի իր ալիքում։

«Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի հետ տեսակոնֆերանսի շուրջ բանակցությունների հերթական փուլը, արդյունքում որոշվել է անձամբ հանդիպել մարտի 29-30-ը»,- կիրակի օրը գրել է նա։

Ուկրաինական կողմի հաղորդմամբ` բանակցությունները կայանալու են Թուրքիայում:

07:40 28.3.2022

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել՝ պայմանավորվելով ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Ստամբուլում:

Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ, զրույցի ընթացքում ընդգծվել է Ուկրաինայում հրադադարի անհապաղ հաստատման և հումանիտար իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ասել է՝ շարունակելու են ջանքերը այս գործընթացում:

07:41 28.3.2022

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարվերով պատասխանատու Ժոզեպ Բորելը մարտի 27-ին ասել է, որ եվրոպական երկրները կարող են առաջիկայում հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից:

«Երկու տարում Եվրոպան կհրաժարվի ռուսական գազից»,- ասել է Բորելը Sky News Arabia հեռուստակայանի թղթակցին:

Եվրամիության բարձր ներկայացուցիչը նշել է, որ եվրոպական երկրները փորձում են դիվերսիֆիկացնել բնական վառելիք ներկրելու աղբյուրները և նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից, «բայց չարգելել դրանք»:

Ժոզեպ Բորելը նաև ասել է, թե Եվրոպան ցանկանում է ստեղծել հատուկ բանակ, որը պետք է հակազդի ընդհանուր մարտահրավերներին

Բարձր ներկայացուցչի փոխանցմամբ, Եվրոպան բախվել է աննախադեպ դժվարության՝ Ուկրաինայից միլիոնավոր փախստականների ալիքին: Նա նշել է, որ «փախստականների կարիքները հոգալու բեռը կիսելու են Եվրոպայի բոլոր երկրները»:

09:32 28.3.2022

Ուկրաինայի չեզոք կարգավիճակի, ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հարցում Կիևը պատրաստ է համաձայնել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում։ Նման գործընթաց սկսելու հիմնական պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է, ասել է նա։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը պնդում է, որ սրա հետ մեկտեղ մի շարք երկրների առաջնորդներ պետք է երաշխավորեն իր երկրի անվտանգությանը։ Ընդ որում, այդ երաշխիքները ոչ թե պարզապես պետք է գրվեն թղթի վրա, այլ նաև վավերացվեն երաշխավոր երկրների խորհրդարանների կողմից։ Բացի այդ, Ուկրաինայում պետք է համապատասխան հանրաքվե անցկացվի։

Պատասխանելով հարցին, թե այս փուլում ինչպես կձևակերպեր Ուկրաինայի ռազմական նպատակը և ինչպես է պատկերացնում ռազմական հաղթանակը, Զելենսկին հայտարարել է՝ անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել զոհերի թիվը, դուրս բերել զորքերը Ուկրաինայից։ Ընդ որում, Ուկրաինայի նախագահն ընդգծում է, թե համաձայն է, որ ռուսական կողմը թողնի զորքերը մինչև փետրվարի 24-ը ինքնահռչակ հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքում․ - «Ես հասկանում եմ, որ անհնար է ստիպել Ռուսաստանին ամբողջությամբ ազատել տարածքը, դա կբերի երրորդ համաշխարհային պատերազմի… Ուստի ես ասում եմ՝ սա փոխզիջում է․ վերադարձեք այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվեց, և այնտեղ մենք կփորձեք լուծել Դոնբասի բարդ հարցը»։

09:47 28.3.2022

Ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլում հումանիտար աղետի մասշտաբները պահանջում են միջազգային հանրության անհապաղ միջամտություն, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

«Պարզ է, որ Մարիուպոլը դարձել է երկրորդ Հալեպը», - ասել է Լը Դրիանը:

«Ռազմական պաշարումը պատերազմ վարելու սարսափելի միջոց է, որովհետև տեղի է ունենում խաղաղ բնակչության զանգվածային կոտորած և ոչնչացում։ Տառապանքն ուղղակի սարսափելի է», - եզրափակել է նա։

12:00 28.3.2022

Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Ռուսաստանի ներխուժման հետևանքով երկրում զոհվել է 143 երեխա, վիրավորվել՝ 216-ը

Ամենից շատ տուժածները Կիևի մարզում են, Խարկովի և Դոնեցկի մարզերում։

17:59 28.3.2022
Հրշեջները մարել են Լուցկի մոտակայքում հրետակոծության հետևանքով բռնկված հրդեհը
please wait

No media source currently available

0:00 0:00:26 0:00

18:03 28.3.2022
Ռուսական տանկերը՝ պոնտոնային կամրջի վրա. ՌԴ ՊՆ-ի տեսանյութը
please wait

No media source currently available

0:00 0:00:53 0:00

18:09 28.3.2022

«Մեծ յոթնյակի» երկրները հրաժարվում են ռուսական գազի համար վճարել ռուբլով։ G7-ի բոլոր նախարարները համակարծիք են՝ դա պայմանագրերի միակողմանի և ակնհայտ խախտում է։

«Ռուբլով վճարումներն անընդունելի են, մենք կոչ ենք անում շահագրգիռ ընկերություններին չենթարկվել Պուտինի այդ պահանջին»,- հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG