Մատչելիության հղումներ

Բորել. «Եվրոպան երկու տարում կհրաժարվի ռուսական գազից»


Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարվերով պատասխանատու Ժոզեպ Բորելը մարտի 27-ին ասել է, որ եվրոպական երկրները կարող են առաջիկայում հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից:

«Երկու տարում Եվրոպան կհրաժարվի ռուսական գազից»,- ասել է Բորելը Sky News Arabia հեռուստակայանի թղթակցին:

Միաժամանակ Եվրամիության բարձր ներկայացուցիչը նշել է, որ եվրոպական երկրները փորձում են դիվերսիֆիկացնել բնական վառելիք ներկրելու աղբյուրները և նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից, «բայց չարգելել դրանք»:

Ժոզեպ Բորելը նաև ասել է, թե Եվրոպան ցանկանում է ստեղծել հատուկ բանակ, որը պետք է հակազդի ընդհանուր մարտահրավերներին

Բարձր ներկայացուցչի փոխանցմամբ, Եվրոպան բախվել է աննախադեպ դժվարության՝ Ուկրաինայից միլիոնավոր փախստականների ալիքին:

Ժոզեպ Բորելը նշել է, որ «փախստականների կարիքները հոգալու բեռը կիսելու են Եվրոպայի բոլոր երկրները»:

XS
SM
MD
LG