Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

17:36 5.3.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները և դաշնակիցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկ խստորեն դատապարտել են Զապորոժիեի ատոմակայանի շրջանում մարտական գործողություններ վարելու և կայանը գրոհով վերցնելու ռուսների մարտավարությունը:

Մարտի ընթացքում մի քանի ականներ հարվածել են Զապորոժիեի շրջանի Էներգոդար ավանի մոտ գտնվող ատոմակայանի շենքին:

17:38 5.3.2022

Թուրրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Բաքու:

«Ադրբեջանը և Թուրքիան ակտիվ ջանքեր են գործադրում Ուկրաինայում առճակատումը կարգավորելու համար», - Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը:

17:58 5.3.2022
Կիևի մերձակայքում ռուսական զինուժի հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ
please wait

No media source currently available

0:00 0:00:54 0:00

18:45 5.3.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խիմկիում այսօր հանդիպել է «Աերոֆլոտ» ընկերության աշխատակցուհիների հետ: Հանդիպման ընթացքում նախագահը մեկնաբանել է արդիական միջազգային հիմնախնդիրները: Նա հավաստիացրել է, որ Ուկրաինայում իրականացվող «հատուկ օպերացիայի» կապակցությամբ Ռուսաստանի տարածքում հատուկ դրություն սահմանելու ծրագիր չկա:

18:46 5.3.2022

«Աերոֆլոտ» ռուսական ավիաընկերությունը դադարեցնում է միջազգային բոլոր չվերթները: Բացառություն կարվի միայն Մինսկի ուղղության համար:

Չվերթները դադարեցվում են մարտի 8-ից:

20:13 5.3.2022

Եթե Ուկրաինայի իշխանությունը շարունակի անել այն, ինչ անում է, դա կասկածի տակ կդնի ուկրաինական պետականության ապագան, և դրա համար ամբողջ պատասխանատվությունը նրանք են կրելու, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

21:55 5.3.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե հաշվի առնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին կոշտ մեկնաբանությունները, ինքը մեծ լավատեսություն չունի ռուս-ուկրաինական խնդրի արագ կարգավորման վերաբերյալ:

21:56 5.3.2022

Ադրբեջանի ավիաընկերությունները՝ AZAL-ը («Ադրբեջանական ավիագծեր») և Buta Airways-ը մարտի 6-ից դադարեցնում են բոլոր չվերթները Ռուսաստան: Այդ մասին այսօր հաղորդել է ազգային փոխադրող AZAL-ի մամլո վարչությունը:

21:57 5.3.2022

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովն այսօր զրուցել են հեռախոսով:

10:48 6.3.2022

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա գալիք երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում այսօր հայտնել է ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG