Մատչելիության հղումներ

Լավրովը լավատես չէ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե հաշվի առնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին կոշտ մեկնաբանությունները, ինքը մեծ լավատեսություն չունի ռուս-ուկրաինական խնդրի արագ կարգավորման վերաբերյալ:

«Զելենսկու այդ մշտական ջղային հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում, վերջերս նա մեղադրանքներ նետեց ՆԱՏՕ-ին, ասել է թե՝ իր հովանավորներին, նրանց կշտամբելով, որ չեն պաշտպանում Ուկրաինան: Այդ առումով հարց ունեմ՝ եթե նա հիասթափված է ՆԱՏՕ-ից, դա ինչի՞ մասին է վկայում, նա ուզում էր հարցի լուծումը տեսնել ՆԱՏՕ-ի միջոցո՞վ, թե՞ բանակցություններով»,- ասել է Լավրովը:

Նրա փոխանցմամբ, Մոսկվայում չեն բացառում, որ ուկրաինացիները խաղաղ բնակիչներին ուժով պահում են իրենց հսկողության տակ գտնվող տարածքում և այդպես կենդանի վահան են դարձնում ռուսական բանակի դեմ:

Ըստ Լավրովի, մասնավորապես, այդպիսի կացություն է ստեղծվել Մարիուպոլում, որտեղ «մարդասիրական միջանցք» է բացվել, «սակայն իշխանությունները խաղաղ բնակիչներին թույլ չեն տվել օգտվել հեռանալու հնարավորությունից»:

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ ինքը պատրաստ է բանակցել Լավրովի հետ, «եթե այդ բանակցություններն իմաստ ունենան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG