Մատչելիության հղումներ

Այսօր տեղի է ունեցել Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը


Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն, արխիվ, Անթալիա, 30 հունիսի, 2021թ.
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն, արխիվ, Անթալիա, 30 հունիսի, 2021թ.

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովն այսօր զրուցել են հեռախոսով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչությունը չի նշել, թե որ թեման են քննարկել երկու նախարարները: Ավելի վաղ Չավուշօղլուն հեռախոսով զրուցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Նախարարները քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը:

Թուրքիան վերջին շաբաթներին փորձում է հանդես գալ միջնորդի դերում: Նախարար Չավուշօղլուն մի քանի անգամ հայտարարել է, թե կցանկանար Անթալիայում մարտի 11-ից 13-ը կայանալիք միջազգային դիվանագիտական հավաքի շրջանակներում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը:

XS
SM
MD
LG