Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի ռուսական Wagner Group-ի նկատմամբ


Եվգենի Պրիգոժին
Եվգենի Պրիգոժին

Ակնկալվում է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի ռուսական Wagner Group-ի նկատմամբ՝ ամբողջ աշխարհում հակամարտություններում մարդու իրավունքների խախտումներ կատարելու համար:

ԵՄ պաշտոնյաները հայտարարել են, որ դեկտեմբերի 13-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը պատժամիջոցներ կհաստատվեն Wagner մասնավոր ռազմական ընկերության ութ անձանց և երեք այլ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ:

Միջոցառումները ներառում են ճանապարհորդության արգելք, միությունում պահվող ցանկացած ակտիվի սառեցում նաև արգելում ԵՄ սուբյեկտներին և անհատներին բիզնես վարել պատժամիջոցների ենթարկված խմբի հետ:

Արևմտյան կառավարությունները Մոսկվային մեղադրում են Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում, Սուդանում, Մոզամբիկում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում հակամարտությունների ժամանակ Wagner-ին որպես օժանդակ ռազմական ուժ օգտագործելու մեջ:

Ռուսաստանը հերքում է կապը կառավարության և Wagner Group-ի միջև՝ հաճախ նկարագրելով նրանց որպես մարզիչներ կամ խորհրդատուներ:

Ենթադրվում է, որ Wagner Group-ը ղեկավարում է ռուս գործարար Եվգենի Պրիգոժինը, որը նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորն է: Պրիգոժինն արդեն գտնվում է ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցների տակ։

XS
SM
MD
LG