Մատչելիության հղումներ

«Նովայա գազետա»․ «Պուտինի խոհարարը» ներգրավված է եղել հարձակումների, սպանության մեջ


Ռուսաստանցի լրագրող Դենիս Կորոտկով, արխիվ
Ռուսաստանցի լրագրող Դենիս Կորոտկով, արխիվ

Ռուսաստանյան «Նովայա գազետա» անկախ պարբերականը փոխանցել է որպես գործարար Եվգենի Պրիգոժինի անվտանգության հարցերով օգնական ներկայացված մի անձի հաղորդածը, թե Պրիգոժինը ներգրավված է եղել իր հակառակորդների դեմ հարձակումների, այդ թվում՝ առնվազն մեկ սպանություն մեջ:

Պրիգոժինին, ով հայտնի է որպես «Վլադիմիր Պուտինի խոհարար», Միացյալ Նահանգների քննիչները մեղադրում են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձի համար: Նա նաև մեղադրվում է Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելու հարցում առանցքային դերակատարում ունենալու մեջ։

«Նովայա գազետա»-ի թղթակից Դենիս Կորոտկովի հոդվածը Պրիգոժինի մասին հրապարակվել է երեկ՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ լրագրողի տուն «Հայրենիքի դավաճան» գրությամբ ծաղկեպսակ է ուղարկվել անհայտ հասցեից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG