Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Բելառուսում ձերբակալված ռուսաստանցի վարձկանների հարցը


Այսօր հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Նրանք քննարկել են Մինսկում ձերբակալված 33 ռուսաստանցի վարձկանների հարցը։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Պուտինը և Լուկաշենկոն համոզմունք են հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի երկու երկրների փոխըմբռման շրջանակներում։

Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համաձայնություն է ձեռք բերվել հետաքննելու գործի բոլոր մանրամասները պարզելու համար իրական պատճառները, գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։

Պուտինը նաև հույս է հայտնել, որ օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունները Բելառուսում կանցնեն հանդարտ մթնոլորտում։

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների այլ հարցեր։

Հուլիսի վերջին Բելառուսի իշխանությունները հայտնեցին Մինսկի մոտ երեք տասնյակից ավելի ռուսաստանցիների ձերբակալության մասին։ Բելառուսական կողմը պնդում է, որ նրանք «Վագներ» կիսառազմականացված մասնավոր ընկերության վարձկաններ են, որոնք պետք է Բելառուսում ապակայունացնեին իրավիճակը նախագահական ընտրություններից առաջ։ Ըստ ռուսական կողմի, նրանք երրորդ երկիր էին մեկնում Բելառուսի տարածքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG