Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններում համաձայնություն ձեռք բերվեց Լիբիայում զինադադար հաստատել


Լիբիայի Արաբական Զինված ուժերի պատվիրակության ղեկավար Ա. Աբուշահման և Լիբիայում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով հատուկ ներկայացուցչի տեղակալ Ստեֆանի Ուիլյամսը, Ժնև, 23-ը հեկտեմբերի, 2020թ.

ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Լիբիայի հակամարտ կողմերը համաձայնել են երկրի ամբողջ տարածքում դադարեցնել կրակը։ Կողմերի զինված ուժերն ու բոլոր ռազմական խմբավորումները պետք է հետ քաշվեն ճակատային գծից ու վերադառնան զորանոցներ։ Արտասահմանցի վարձկանները 3 ամսվա ընթացքում պետք է լքեն Լիբիայի տարածքը։

Ժնևում ձեռք բերված համաձայնությունը ուժի մեջ է մտնում անմիջապես։

Բանակցություններին մասնակցել են 5-ական բարձրաստիճան զինվորական հակամարտ կողմերից՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունից և Լիբիական ազգային բանակից, որի հրամանատարը գեներալ Խալիֆա Հաֆթարին է։

Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկել Ֆայիզ Սարաջի կառավարությանը սատարելու համար, իսկ Հաֆթարի բանակին, ըստ մամուլի հրապարակումների, օգնում են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմականացված ընկերության վարձկանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG