Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 272-ով, բուժվածներինը՝ 1873-ով, գրանցվել է մահվան ևս 30 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 272-ով՝ հասնելով 334 հազար 347-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1873-ով և հասել 307 հազար 484-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 730 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 311 հազար 186-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 308-ի, ևս 1405 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 18 հազար 150 մարդ։

Արցախում՝ 38 նոր դեպք

Արցախում նոյեմբերի 21-ին կատարվել է 103 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր, 23 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։

Արցախում 2021-ին իրականացվել է 21 հազար 386 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսյին հիվանդության 3 հազար 513 դեպք։

XS
SM
MD
LG