Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 492-ով, բուժվածներինը՝ 1594-ով, գրանցվել է մահվան ևս 25 դեպք


Հայաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 492-ով, կատարվել է 7436 թեստավորում:

Հիվանդությունից ապաքինվել է 1594 հոգի, գրանցվել է մահվան 25 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 334 հազար 75 դեպք, որոնցից 305 հազար 611-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19 հազար 781 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7278 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:

Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 306 հազար 456 թեստավորում:

Կորոնավիրուսային իրավիճակը Արցախում

Արցախում երեկ կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 137 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 84-ինը՝ ծանր, այդ թվում` երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Այս տարվա ընթացքում իրականացվել է 21 հազար 283 քաղաքացու հետազոտություն, որից 3475-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Արձանագրվել է 3 մահվան դեպք։

XS
SM
MD
LG