Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարը Երևանում հանդիպում է ՀՀ ղեկավարության հետ


Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ և հարաբերությունների զարգացմամբ, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։

Ընդգծելով, որ Վրաստանի վարչապետի, կառավարության հետ երկխոսությունը հիմնված է լիարժեք փոխվստահության վրա, Նիկոլ Փաշինյանն այն լավ հենք է համարել ռազմավարական գործակցության զարգացման համար:

Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ Բուրչուլաձեն իր հերթին արդյունավետ է գնահատել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր առանձնազրույց է ունեցել նաև հայաստանցի գործընկերոջ հետ:

Արշակ Կարապետյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, իսկ քննարկման ընթացքում կարևորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատման և կայուն զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային հիմնախնդիրների, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, հաղորդում է հայկական կողմը:

XS
SM
MD
LG