Մատչելիության հղումներ

Միրզոյանը կարևորել է ԵԽ անխոչընդոտ ներգրավվածությունը Արցախի հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը


Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այսօր ընդունելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը` ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Վերջինս շեշտել է, որ Ադրբեջանի այդ քայլը միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է:

Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների տեղում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը։

Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի ու կառույցի միջև գործակցությանը. նախարար Միրզոյանն ու դեսպան Էհնբերգը վստահություն են հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG