Մատչելիության հղումներ

Էրդողանը Բայդենի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը


Արխիվային լուսանկար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի՝ թուրքական «Միլիյեթ» թերթին տված հարցազրույցը։

Քալընը թվարկել է այն հարցերը, որոնք նախատեսվում է քննարկել երկու երկրների նախագահների երկկողմ հանդիպմանը՝ G-20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Հռոմում՝ հոկտեմբերի 30-ից 31-ը։

«Մենք լայն կապեր ունենք Միացյալ Նահանգների հետ: Ղեկավարները կքննարկեն օրակարգի հիմնական հարցերը՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրային, պաշտպանական, արդյունաբերության, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Կքննարկվեն նաև Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Կովկասյան տարածաշրջանի և Ղարաբաղի, Լիբիայի, Միջերկրականի ինչպես նաև այլ գլոբալ խնդիրներին վերաբերող հարցեր», - ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը:

XS
SM
MD
LG