Մատչելիության հղումներ

Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին աջակցություն տրամադրել Թուրքիային՝ Աֆղանստանի միջազգային օդակայանի անվտանգությունը երաշխավորելու դիմաց


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Նախագահ Էրդողանը կոչ է արել Միացյալ նահանգներին ֆինանսական, լոգիստիկ ու դիվանագիտական աջակցություն տրամադրել Թուրքիային՝ Աֆղանստանի միջազգային օդակայանի անվտանգությունը երաշխավորելու դիմաց։

Նախագահներ էրդողանն ու Բայդենը դեռ անցած ամիս՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կայացած հանդիպմանը, պայմանավորվել էին, որ Թուրքիան կաջակցի Աֆղանստանի անվտանգությանը, երբ խաղաղապահ զորքերը վերջնականապես դուրս կբերվեն այդ երկրից։

«Եթե մեր առաջադրած պայմանները բավարարվեն, մենք պատրաստ ենք ստանձնել այդ առաքելությունը», - այսօր ասել է Էրդողանը։

«Թալիբան» շարժումը, մինչդեռ, դատապարում է Թուրքիայի այդ պատրաստակամությունն ու կոչ անում Անկարային հեռու մնալ Աֆղանստանի ներքին խնդիրներից։ Ըստ նախապես հայտարարված ծրագրի, ԱՄՆ առաջնորդությամբ Աֆղանստանում գտնվող միջազգային զորախումբը մինչև օգոստոսի 31-ը պետք է վերջնականապես դուրս բերվի երկրից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG