Մատչելիության հղումներ

ՄՕԿ-ը հավատարմագրից զրկել է Բելառուսի թիմի երկու մարզիչների


Քրիստինա Տիմանովսկայա
Քրիստինա Տիմանովսկայա

Տոկիոյի օլիմպիական ավանից այսօր դուրս են հանել Բելառուսի թեթև ատլետիկայի թիմի գլխավոր մարզիչ Յուրի Մոիսևիչին և թիմի պաշտոնական ներկայացուցիչ Արտուր Շումակին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել է նրանց հավատարմագրից Քրիստինա Տիմանովսկայայի միջադեպի պատճառով։

Անացած կիրակի Բելառուսի մարզուհին Տոկիոյի օդանավակայանում դիմել էր ոստիկանների օգնությանը, հայտնելով, որ իր կամքին հակառակ իրեն բերել են օդանավակայան և ցանկանում են հարկադրաբար հետ ուղարկել Բելառուս։

Միջադեպից հետո Լեհաստանը նրան հումանիտար վիզա է տվել և նա հիմա գտնվում է Վարշավայում։

Երեկ նա մամուլի ասուլիս է տվել ու բացառիկ հարցազրույց «Ռոյթերզ»-ին։ Տիմանովսկայան ասել է, թե Բալառուս վերադառնալու դեպքում իրեն փոխադրելու էին կա՛մ հոգեբուժարան, կա՛մ՝ բանտ։

XS
SM
MD
LG