Մատչելիության հղումներ

Տիմանովսկայան ժամանել է Վարշավա


Ճապոնիա - Բելառուսցի վազորդուհի Քրիստինա Տիմանովսկայան Տոկիոյի օդանավակայանում, 1-ը օգոստոսի, 2021թ.

Բելառուսցի մարզուհի Քրիստինա Տիմանովսկայան Տոկիոյի Օլիմպիական խաղերում տեղի ունեցած միջադեպից հետո երեկ երեկոյան Վիեննայից ժամանել է Վարշավա:

Ի սկզբանե նախատեսված էր, որ նա ուղիղ կթռչի Վարշավա, քանի որ Լեհաստանը հումանիտար վիզա էր տրամադրել մարզուհուն: Երթուղին, սակայն, փոխվել է անվտանգության նկատառումներով:

Տիմանովսկայան քաղաքական ապաստան էր խնդրել, երբ Բելառուսի հավաքականի ղեկավարությունը որոշել էր նրան հեռացնել Օլիմպիական խաղերից և ուղարկել Մինսկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG