Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արայիկ Հարությունյանը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Թորոսյանը, հիշեցնենք, առողջապահության նախարարի պաշտոնից ազատվեց այս տարվա հունվարին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից, ապա Փաշինյանը հունվարի 18-ին Էդուարդ Աղաջանյանն ազատեց աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակեց Արսեն Թորոսյանին։

Վարչապետի այսօրվա մեկ այլ որոշմամբ, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էլ ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից, և նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար։

XS
SM
MD
LG