Մատչելիության հղումներ

Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍՆ-ի պաշտոնից. նոր նախարարը Վահրամ Դումանյանն է


Արայիկ Հարությունյանը, արխիվ

Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Նախագահի հրամանագրով նրան կփոխարինի Վահրամ Դումանյանը:

Արայիկ Հարությունյանը 2018-2019թթ. եղել է կրթության և գիտության նախարար, իսկ 2019-ի հունիսի 1-ին նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

Վահրամ Դումանյանը ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Ավելի վաղ կառավարությունում իրենց պաշտոններից ազատվել էին Դավիթ Տոնոյանը, Զարուհի Բաթոյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Զոհրաբ Մնացականյանը:

XS
SM
MD
LG