Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական


Արայիկ Հարությունյան, արխիվ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումն ստորագրել է երեկ, այն հրապարակված է Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում։

Հարությունյանը 2018-2019 թվականներին կրթության և գիտության, իսկ 2019-ի հունիսի 1-ից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն էր, այդ պաշտոնից ազատվել է երկու օր առաջ՝ նոյեմբերի 23-ին։

XS
SM
MD
LG