Մատչելիության հղումներ

Հրդեհ Խոսրովի պետական արգելոցում, այրվում են մոտ 7 հազար քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր


Հրդեհ Խոսրովի արգելոցում, 2019թ․
Հրդեհ Խոսրովի արգելոցում, 2019թ․

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 30-ին, ժամը 18։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախարարության՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 40 աշխատակից։

Այրվում են մոտ 7 հազար քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:

Դեպքի վայրում են ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

XS
SM
MD
LG