Մատչելիության հղումներ

Ըստ Մարիա Զախարովայի՝ «ԵՄ-ն դժվարություն ունի Ռուսաստանի վերաբերյալ ռազմավարություն մշակելու գործում»


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ, Սանկտ Պետերբուրգ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ, Սանկտ Պետերբուրգ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե Եվրամիության գագաթնաժողովում Ռուսաստանի վերաբերյալ «եզրահանգումը» վկայում է համատեղ ռազմավարություն մշակելու դժվարության մասին:

«Հունիսի 25-ին Եվրամիության ընդունած «եզրահանգումը» ու, մասնավորապես, Ռուսաստանին առնչվող դրա հատվածը ցույց է տալիս, որ Եվրամիությունը համակարգային բարդություններ ունի մեր երկրի հետ քիչ թե շատ ըմբռնելի ռազմավարություն մշակելու հարցում», - հայտարարել է Զախարովան:

Նրա փոխանցմամբ, դրա մասին են վկայում գագաթնաժողովի ընթացքում արված հայտարարությունները:

«Ակնհայտ է, որ Եվրոպական միությունում «ընդհանուր հայտարարը» որոշում են հակառուսական տրամադրվածությամբ հայտնի պետությունները», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը:

Նախօրեին Եվրամիության երկու առաջատար երկրնբերի ղեկավարներ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն, առաջարկել են անցկացնել Եվրամիության համատեղ գագաթնաժողով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Մերկելի և Մակրոնի համոզմամբ, նմանօրինակ միջոցառումը թույլ կտա քննարկել վիճահարույց թեմաները և կընձեռի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ բնագավառներում համագործակցելու հնարավորութուն, սակայն Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և ևս մի շարք պետություններ մերժել են այդ առաջարկը:

XS
SM
MD
LG