Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով


ԵՄ գագաթնաժողովին մասնակցող Գրեմանիայի կանցլերը, Հունաստանի և Չեխիայի վարչապետները, Բուլղարիայի նախագահը, Բրյուսել, 24-ը հունիսի, 2021թ.
ԵՄ գագաթնաժողովին մասնակցող Գրեմանիայի կանցլերը, Հունաստանի և Չեխիայի վարչապետները, Բուլղարիայի նախագահը, Բրյուսել, 24-ը հունիսի, 2021թ.

Եվրամիության ղեկավարներին չհաջողվեց համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով: Ռուսաստանին սահմանակից ԵՄ երկրները դեմ են արտահայտվել առաջարկին՝ ասելով, որ դա սխալ ուղերձ կլինի:

Այսօր վաղ առավոտյան հրապարակված հայտարարությունում առաջնորդները նշել են, որ «կուսումնասիրեն Ռուսաստանի հետ երկխոսության ձևաչափերն ու պայմանները»՝ չհիշատակելով Պուտինի հետ բարձր մակարդակի հանդիպումներ կամ ծրագրեր:

Ֆրանսիան և Գերմանիան էին առաջարկել Պուտինի հետ անցկացնել ԵՄ գագաթնաժողով՝ առաջինը 2014 թվականի հունվարից ի վեր: «Մենք չենք կարող շարունակել առանց երկխոսության», - ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: - «Մենք պետք է խոսենք, այդ թվում` մեր տարաձայնությունների մասին: Դա դրանց լուծման միակ միջոցն է»:

Սակայն Բրյուսելում ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովի վերաբերյալ պայմանավորվածություն չկա: «Դա շատ ընդգրկուն քննարկում էր, և ոչ դյուրին», - նշել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG