Մատչելիության հղումներ

Իսպանիայի իշխանությունները մտադիր են ներում շնորհել Կատալոնիայի անջատական առաջնորդներին


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սաչեսն ասել է, որ կառավարությունը մտադիր է ներում շնորհել Կատալոնիայի անջատական առաջնորդներին և նրանց ազատ արձակել։ Նա նշել, որ դա անհրաժեշտ է Մադրիդի և Բարսելոնայի միջև երկխոսության համար։

2019-ին Կատալոնիայի 9 քաղաքական գործիչներ կալանավորվել էին 2017-ի անկախության հանրաքվեի միջոցով Կատալոնի Իսպանիայից անջատելու փորձերի համար։

Բարսելոնայում իրենց առաջնորդներին ներում շնորհելը անբավարարար են համարում՝ պահանջելով համաներում հայտարարել բոլոր քաղաքական գործիչների համար։

Մադրիդում ընդհակառակը, տասնյակ հազարավոր մարդիկ այս ամսվա սկզբին դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելով անջատականներին ներում շնորհելու դեմ։ Ընդդիմադիր կուսակցությունները սպառնացել են այդ դեպքում իշխանությունների դեմ հայց ներկայացնել դատարան։

Հարցումները ցույց են տալիս, որ իսպանացիների 60 տոկոսը դեմ է անջատական առաջնորդների ու ակտիվիստների ազատ արձակմանը։

XS
SM
MD
LG