Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Կատալոնիայի անկախության շարժման լիդեր Պուչդեմոնին զրկել է անձեռնմխելիությունից


Կատալոնիայի անկախության շարժման առաջնորդ Կառլես Պուչդեմոնը Եվրախորհրդարանում սպասում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության արդյունքներին, Բրյուսել, 9-ը մարտի, 2021թ.

Եվրոպական խորհրդարանն այսօր քվեարկությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Կատալոնիայի անխախության գաղափարի առաջամարտիկ Կառլես Պուչդեմոնին, երկրամասի առողջապահության նախկին նախարար Տոնի Կոմինիին և կրթության նախարար Կլարա Պոնսատիին:

Ավելի քան 400 պատգամավորներ կողմ են քվեարկել, 248-ը դեմ են արտահայտվել, 45-ն էլ ձեռնպահ են մնացել:

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու հետևանքով երեքն էլ կարող են կալանավորվել և փոխանցվել Իսպանիային, որտեղ նրանց նկատմամբ հարուցված են քրեական գործեր անջատական գործունեություն ծավալելու և պետության տարածքային ամբողջականությունը վտանգելու հոդվածներով:

Կատալոնիայի երկրամասի նախկին ղեկավար Պուչդեմոնը 2017 թվականի հոկտեմբերից է ապաստանել Բելգիայում, Կոմինին նույնպես Բելգիայում է, իսկ Պոնսատին բնակվում է Շոտլանդիայում:

Պուչդեմոնի փաստաբան Գոնզալո Բոյեն ասել է, որ իր պաշտպանյալը մտադիր է Եվրախորհրդարանի որոշումը բողոքարկել Լյուքսեմբուրգում՝ Եվրամիության բարձր ատյանի դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG