Մատչելիության հղումներ

Կատալոնացի անջատականների 9 առաջնորդներ 9-13 տարվա ազատազրկման դատապարտվեցին


Իսպանիա - Հանուն Կատալոնիայի անկախության հանրահավաք Բարսելոնայում, 11-ը սեպտեմբերի, 2019թ․

Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի անջատականների 9 առաջնորդների 9-13 տարվա ազատազրկման դատապարտեց:

13 տարվա ազատազրկման է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը, ով կալանավորված է 2017 թվականի անկախության հանրաքվեից հետո:

Իսպանիայից անկախանալու՝ կատալոնացիների հանրաքվեն Մադրիդը ապօրինի գնահատեց, կիրառեց 155-րդ հոդվածը՝ սառեցնելով Կատալոնիայի օրենսդիր և գործադիր կառույցների աշխատանքը և ուղղակի կառավարում մտցրեց ինքնավար շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG