Մատչելիության հղումներ

Բարսելոնայում փողոցային անկարգությունները չեն դադարում


Իսպանիա, Կատալոնիա - Անկարգությունները Բարսելոնայում, 15-ը հոկտեմբերի, 2019թ․

Բարսելոնայում երրորդ օրն է՝ փողոցային անկարգությունները չեն դադարում: Անկախության հազարավոր աջակիցներ այս գիշեր «Մոլոտովի կոկտեյլով» լի շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այրել աղբամաններն ու բարիկադներ դրել փողոցներում:

Ցույցերը սկսվել են, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը վճռեց 9-ից մինչև 13 տարվա ազատազրկման դատապարտել կատալոնացի անջատականների 9 առաջնորդների:

Երկրամասի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, ով 2017 թվականին անկախության հանրաքվե էր անցկացրել՝ չնայած Մադրիդի անհամաձայնությանը, այժմ գտնվում է Բելգիայում:

Իսպանիան նախօրեին երրորդ դիմումն է ուղարկել Բրյուսել՝ նրան արտահանձնելու պահանջով, ակնկալվում է, որ որոշումը կհրապարակվի մի քանի շաբաթ անց:

XS
SM
MD
LG