Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյանի կանխատեսմամբ՝ խախտումների ծավալն առաջին երկու տեղերը գրավելիք ուժերի համար վճռական նշանակություն չի ունենա


Այս ընտրություններին տեղի ունեցած խախտումների ծավալն առաջին և երկրորդ տեղերը գրավելիք քաղաքական ուժերի համար վճռական նշանակություն չի ունենա, երեկ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը` նշելով՝ ավելի ցածր տեղ գրավելիք քաղաքական ուժերի մասով կարող է լինել ազդեցիկ։

Բարսեղյանի հետ հարցազրույցիցի մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Կարո՞ղ ենք ասել, որ այս ընտրություններին տեղի ունեցած խախտումները չեն կարող որակապես փոխել արդյունքները։

Լևոն Բարսեղյան․ - Ես մշտապես նախկինում քննադատել եմ այդ տեսակ վերաբերմունքն, ով ուզում էր լիներ դրա հեղինակը, այժմ ես ընդամենն իմ անձնական դատողությունները կարող եմ ասել և որևէ հետազոտություն չկա սրա տակ։

«Ազատություն»․ - Դուք պրոֆեսիոնալ եք այդ բնագավառում։

Լևոն Բարսեղյան․ - Չէ՛, շատ մասնավոր է սա՝ 26 տարվա լուսաբանելու և դիտորդության փորձի հիման վրա․ շատ էական է այդ ասելուց առաջ հասկանալ քվեների ինչպիսի բաշխում է, որովհետև թեև 4 կուսակցություն ստանալու է 4,5, 4,6 4,4, 4,3 տոկոս և սխալանքը որևէ հետազոտության կարող է լինել 1, 2 նույնիսկ 3 տոկոս հասկանալի է, որ ավերիչ փոփոխություններ կբերի այդ տիրույթում։ 1-ին և 2-րդ տեղեր գրավելիք քաղաքական ուժերի համար, առայժմ անուններ չտամ, իրենց համար այս խախտումների ծավալը վճռական նշանակություն չունի՝ չկա մի այնպիսի տարբերությամբ փոքրություն, որպեսզի որևէ մեկն այդ խախտման ծավալով վազանցի մյուսին։ Տարբերությունը 2 տոկոս չէ որպեսզի ասեմ, որ հա՝ 3-տոկոսանոց սխալանք է եղել, այս մասով՝ այո՛, բայց էն ներքևի ցուցակում՝ ավելի ցածր տեղ գրավելիք քաղաքական ուժերի մասով կարող է լինել ազդեցիկ։

«Ազատություն»․ - Եվ ստացվում է այնպես, որ որքան շատ լինի 5 տոկոսից ցածր ստացած կուսակցությունների թիվն, այնքան լավ է ամենաշատ ձայները ստացած ուժի համա՞ր։

Լևոն Բարսեղյան․ - Անշուշտ ,առաջին ուժի համար անհամեմատ լավ է լինելու այդ հանգամանքը, բայց հանրային ներկայացվածության, ժողովրդավարության, ներառական խորհրդարանականության իմաստով ավելի վատ է, ցավոք, որովհետև եթե շեմն իջեցվեր հանկարծ 1 տոկոս, կամ 1 մանդատի չափ, եվրոպական միջինը 3,2 է, բայց մեր երկրի համար, որպեսզի քաղաքական գաղափարները փողոցում չթափառեն, չվերածվեն ծայրահեղ ելքերի, ճիշտ կլինի ներառականություն ապահովել։ Սա ասել ենք 2016-ին, երբ մշակվում էր, 2018-ին, երբ վերամշակվում էր և, իհարկե, այս օրենքների փոփոխությունների մշակման ժամանակ գաղափարն այն էր, որ լավ կլինի ներսում լինեն 3, 4, 5 կուսակցության փոխարեն 10-15-ը թող լինեն, թող մյուսները ներկայանան իրենց կշռով՝ 1 մանդատ, 2 մանդատ, 3 մանդատ, թող ներսում վիճեն, թող ներսում հարեն սրան-նրան, ոչ թե դրսում խմբավորվեն և կորիզանան։ Հիմա 20։30 է և ես կռահում եմ, որ ամենայն հավանականությամբ 2, շատ-շատ 3 ուժ հաղթահարեն շեմերը, իսկ մնացածը լինելու են շեմից ցած և միջին մակարդակում գրավելիք տեղերի ունենալու ենք 6-7 քաղաքական ուժ, որոնք ասելիք ունեին խորհրդարանում, շատ ափսոս եղավ սա։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG