Գազայում սկսել են վերականգնել Իսրայելի բանակի և «Համաս»-ի զինյալների ռազմական առճակատման հետևանքով ավերված շենքերը և ենթակառուցվածքները:
11 օր տևած բախումներից հետո կողմերը մայիսի 21-ին Եգիպտոսի միջնորդությամբ հրադադար են կնքել: Պաղեստինցիները հրադադարը որպես հաղթանակ են տոնում:
Մայիսի 10-ին սկսված բախումների ընթացքում զոհվել է առնվազն 248 պաղեստինցի, այդ թվում՝ առնվազն 66 երեխա: Գազայից արձակած պաղեստինյան հարյուրավոր հրթիռների պայթյուններից զոհվել է 12 իսրայելցի, այդ թվում՝ մեկ երեխա: