Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը ողջունում է հրադադարը Իսրայելի և «Համաս»-ի միջև 


Գազայի հատված - Պաղեստինցիները տոնում են հրադադարի հաստատումը, Գազա քաղաք, 21-ը մայիսի, 2021թ․

Միջազգային հանրությունը ողջունում է կրակը դադարեցելու՝ Իսրայելի և Պաղեստինի «Համաս» խմբավորման միջև երեկ ձեռք բերված համաձայնությունը։

Կողմերը հրադադար են կնքել այս գիշեր՝ ավելի քան տասն օր տևած ռազմական գործողություններից հետո, որոնց հետևանքով Պաղեստինում ավելի քան 200 մարդ է զոհվել, Իսրայելում՝ առնվազն 12։

Այսօր հազարավոր պաղեստինցիներ փողոց են դուրս եկել՝ հրադադարը որակելով որպես հաղթանակ, մինչ Իսրայելում ծայրահեղական ուժերը քննադատել են վարչապետ Բենյամին Նեթանյահուին պատերազմը դադարեցնելու համար։

Միացյալ Նահանգների նախագահը, ողջունելով Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը, ընդգծել է՝ «հրադադարը հնարավորություն է տալիս ակտիվ, բարձր մակարդակի քննարկումներ անցկացնել՝ խուսափելու հակամարտության նոր բռնկումներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG