Մատչելիության հղումներ

Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում շարունակվող բախումների թեման


Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը կոչ է անում կայուն խաղաղություն հաստատել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը նշել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

«Երկու առաջնորդները մանրամասնորեն քննարկել են Գազայում ծավալվող իրադարձությունները, «Համասի» և մյուս ահաբեկչական կառույցների կարողությունների նվազեցմանն ուղղված գործողություններում Իսրայելի արձանագրած առաջընթացը ինչպես նաև Միացյալ Նահանգների և տարածաշրջանի պետությունների կողմից ձեռնարկվող դիվանագիտական ջանքերը», - հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան-Պյերը։

XS
SM
MD
LG