Մատչելիության հղումներ

Էնթոնի Բլինքենը Կիևում հանդիպում է Ուկրաինայի ղեկավարության հետ


Ուկրաինայի նախագահ Դմիտրի Կուլեբան ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Կիև, 6-ը մայիսի, 2021թ․
Ուկրաինայի նախագահ Դմիտրի Կուլեբան ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Կիև, 6-ը մայիսի, 2021թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկօրյա այցով ժամանել է Կիև։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպմանը նա վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը երկկողմ գործընկերությանը, Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը։

«Միացյալ Նահանգները Ուկրաինայի թիվ մեկ դաշնակիցն է անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Այն, ինչ 2014 թվականից ի վեր առաջարկվել է Ուկրաինային, բարձր է գնահատվում Ուկրաինայի ոչ միայն կառավարության, այլև ժողովրդի կողմից», - ասել է պետքարտուղարը։

Ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն անվերապահ աջակցություն էր հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, երբ Դոնբասում իրավիճակը սրվել էր, ու Ռուսաստանը զորքեր էր մոտեցրել Ուկրաինայի սահմանին։

Մոսկվան մեծաթիվ զորքեր էր կենտրոնացրել Ուկրաինայի սահմանների մոտ և Ղրիմում, ինչն անհանգստացրել էր ոչ միայն Կիևին, այլև Արևմուտքին։ Ապրիլի 22-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրահանգել էր հետ քաշել զորքերը։

Էնթոնի Բլինքենն այսօր հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը հայտնելուց բացի, պետքարտուղարը նաև Կիևին կհորդորի չշեղվել բարեփոխումներից ու շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը։

XS
SM
MD
LG