Մատչելիության հղումներ

Բորելի ճշտված տվյալներով՝ Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի սահմանին մոտ 100 հազար զինվոր է տեղակայել


Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, Բրյուսել, 19-ը ապրիլի, 2021թ․

Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 100 հազար զինվոր է տեղակայել, հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելը։

Բարձրագույն հանձնակատարն ընդգծել է, որ այս հարցը լրջորեն մտահոգում է եվրոպական ընտանիքին։ «Հետագա լարվածության վտանգն ակնհայտ է», - ասել է Բորելը։

Հանձնակատարը ի սկզբանե հայտարարել էր ավելի քան 150 հազար զինվորների մասին, հետո, սակայն, նրա խոսնակը վերանայել է այդ ցուցանիշը և նշել, որ խոսքն ավելի քան 100 հազար զինծառայողների մասին է։ Թե ինչ հիմքով է կատարվել ճշգրտումը, եվրոպական աղբյուրները չեն հստակեցրել։

Բորելը միաժամանակ քաջալերել է Կիևին՝ զսպվածության համար, և կոչ արել Մոսկվային թուլացնել լարվածությունը։

XS
SM
MD
LG