Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Մոսկվայից պահանջում է պարզաբանել Ուկրաինայի սահմանին «սադրանքները»


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան զինվորականների տեղաշարժերի մասին հաղորդումները հավաստի են, Վաշինգտոնը Մոսկվայից պահանջում է պարզաբանել «սադրանքները»։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Կոչ ենք անում Ռուսաստանին ձեռնպահ մնալ լարվածությունից, մենք խնդրել ենք բացատրել այդ սադրանքները», - հայտարարել է Փրայսը։ Նրա խոսքով՝ «ռուսները երկար ժամանակ ձգտել են ահաբեկել և վախեցնել իրենց հարևաններին»։

Արդեն 7 տարի Ուկրաինայի արևելյան այս շրջաններում անջատականների ու կառավարական ուժերի միջև շարունակվող մարտերում ավելի քան 13 հազար մարդ է զոհվել։

Իրավիճակը սրվել է անցած շաբաթավերջին, արևմտյան աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանը առնվազն 4 հազար զինվոր ու ծանր զրահատեխնիկա է տեղակայել Ուկրաինայի սահմանների մոտ։

Պենտագոնն էլ հաղորդել էր, որ առավելագույն բարձր պատրաստվածության աստիճանի է բերել Եվրոպայում տեղակայված իր զորամիավորումները։

Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը նաև հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ և խոստացել «Ուկրաինային երբեք միայնակ չթողնել Ռուսաստանի ագրեսիայի դեմ»։

XS
SM
MD
LG