Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետ է քաշում Ուկրաինայի սահմանների մոտ կուտակած բանակը


Ռուսաստանի դեսանտային ուժերի ստորաբաժանումը ռազմական օդակայանում, Տագանրոգ, 22-ը ապրիլի, 2021թ.

Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում և Ղրիմում կուտակված տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինծառայողներ ստացել են մշտական տեղակայման հենակետեր վերադառնալու հրաման:

Ռուսաստանի զինուժի կուտակումն Ուկրաինայի սահմաններ մոտ և ստորաբաժանումների ավելացումը բռնազավթած Ղրիմում խստորեն մտահոգել է Կիևին և Արևմուտքի երկրներին:

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ստորաբաժանումները մինչև մայիսի 1-ը կվերադառնան զորամասեր:

Ըստ արևմտյան փորձագետների՝ Ուկրաինայի սահմանների մոտ վերջին շաբաթների ընթացում գրանցվել է ռուսական զինուժի ամենամեծ կուտակումը 2014 թվականից ի վեր:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թվիթերում գրել է, թե ողջունում է «ցանկացած քայլ, որը կնպաստի Դոնբասում իրավիճակի կայունացմանը», և շնորհակալություն է հայտնել արևմտյան գործընկերներին այս շաբաթների ընթացքում «Ուկրաինային սատարելու և Ռուսաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար»:

XS
SM
MD
LG