Մատչելիության հղումներ

Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները


Գլխավոր դատախազության վարչական շենքի դիմաց երեկ մի խումբ անձանց կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող անձանց դիմադրելու, բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել էՔննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ` քրեական գործով կազմվել է քննչական խումբ, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Հիշեցնենք` երեկ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցի համայնքապետերի ակցիայի ընթացքում ձվեր էին նետվել դատախազության շենքի ուղղությամբ, որին հետևել էին հրմշտոցներ ոստիկանների և հավաքվածների միջև:

XS
SM
MD
LG