Մատչելիության հղումներ

Իտալական ընկերությունը, ըստ ՀՀ հյուպատոսության, հերքել է իր մասնակցությունը Բաքվում «Հաղթանակի թանգարանի» նախագծին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում բացված «Ռազմավարի պուրակում», 12-ը ապրիլի, 2021թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում բացված «Ռազմավարի պուրակում», 12-ը ապրիլի, 2021թ․

Իտալիայի 120 grammi ճարտարապետական ընկերությունը հերքել է իր մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսությունը։

«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության https://www.120lab.net/ ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:

Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն», - նշված է գրառման մեջ:

XS
SM
MD
LG