Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի ելույթներին և վարվող քաղաքականությանը


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ի և13-ի ելույթներին և վարվող քաղաքականությանը:

ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ին «Պուրակի» բացման, ինչպես նաև ապրիլի 13-ի ելույթներով «արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն»:

«Հայերն ունեն խեղված հոգեբանություն, նրանց լավ բժիշկ է պետք, հայերի թույնը սփյուռքից է», - մեջբերելով Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլի 13-ի ելույթից այս խոսքերը՝ օմբուդսմեն Արման Թաթոյանը նշում է, որ ելույթն «արմատավորում է ատելություն և ռասիզմ, ֆաշիստական է: Առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև»:

«Ակնհայտ է, որ նրա կողմից իրականացվում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ: Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը», - նշված է հաղորդագրությունում:

Դրանք, ըստ օմբուդսմենի, սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG