Մատչելիության հղումներ

Արտակ Դավթյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկվել են անվտանգության ապահովման հարցեր


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպան հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը։

Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մուրադովին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության և գործադրած ջանքերի համար։

XS
SM
MD
LG