Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի խաղաղապահները մարդասիրական օգնություն են հացրել Լեռնային Ղարաբաղ


Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ են հասցրել մարդասիրական օգնություն, որը տրամադրել են Ռուսաստանի հումանիտար առաքելությունը, «Դոկտոր Լիզա» և «Շտապիր բարի գործի» մարդասիրական կազմակերպությունները:

Խաղաղապահները Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցին են փոխանցել բժշկական սարքավորումներ, դեֆիբրիլյատորներ, էլեկտրասրտագրության սարք, միանգամյա օգտագործման սավաններ, բժշկական դիմակներ, հակասեպտիկներ և այլ պարագաներ:

«Հուսով ենք, որ հիվանդանոցին տրամադրված սարքավորումները կօգնեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների բուժմանը և ապաքինմանը»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման հումանիտար արձագանքման կենտրոնի պետ Իգոր Սիվակովը:

Բժշկական սարքավորումներից զատ, խաղաղապահները Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցին մոսկվացի աշակերտների և նրանց ծնողների անունից նվիրել են ավելի քան 350 գիրք և սեղանի խաղեր:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կնքել են եռակողմ հայտարարություն, որով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն են իրականացնում Ռուսաստանի Կենտրոնական զինտարածքի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG