Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հերքում է երկրում Sputnik V-ի առաջիկա արտադրության մասին հաղորդումը


Կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութով սրվակներ, արխիվ

Փարիզը հերքում է Ռուսաստանի հետ ֆրանսիական ընկերության կամ ընկերությունների՝ կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի արտադրության պայմանագրի ստորագրման մասին հաղորդումը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի արդյունաբերության նախարարությունը՝ ի պատասխան Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի պնդումների։

Նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենց ոչինչ հայտնի չէ նման պայմանագրի մասին, և բոլոր առկա արտադրական օբյեկտներն արդեն զբաղված են այլ պատվաստանյութերով:

Ֆրանսիայի արտգործնախարարությունում Reuters-ի աղբյուրները փիառ ակցիա են համարում երկրում Sputnik V-ի արտադրության մասին հայտարարությունները՝ կարծիք հայտնելով, թե նման ձևով Մոսկվան ցանկանում է ճնշում գործադրել եվրոպական իշխանությունների վրա, որոնք մոտ ապագայում կարող են հավանություն տալ կամ արգելել պատվաստանյութի օգտագործումը Եվրամիությունում:

XS
SM
MD
LG