Մատչելիության հղումներ

Իտալիայում կարտադրեն կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը


Sputnik V պատվաստանյութը, արխիվ

Ռուսաստանը և Իտալիան կնքել են պայմանագիր կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութն Իտալիայում արտադրելու մասին: Այդ աշխատանքն իրականացնելու է Adienne շվեյցարական դեղագործական ընկերության իտալական մասնաճյուղը:

Արտադրությունը կսկսվի այն բանից հետո, երբ Իտալիայի առողջապահության համակարգի պատկան վարչությունները հավանություն կտան գործարքին:

Եթե հայտը բավարարվի՝ Իտալիան կդառնա Եվրոպական միության առաջին երկիրը, որի տարածքում կարտադրվի Sputnik V պատվաստանյութը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր քննադատել է Դեղամիջոցների եվրոպական գործակալության բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր Եվրամիության անդամ երկրներին հորդորել են չհաստատել ռուսական վակցինան:

«Ընդհանուր առմամբ արտադրական շղթաները ստեղծվել են միանգամից մի քանի երկրներում, դա թույլ կտա արտասահմանյան շուկաներում արագ բավարարել վակցինայի մեծ պահանջարկը», - ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG