Մատչելիության հղումներ

Եվրոպական միությունում կարող է առաջիկայում կիրառվել Sputnik V վակցինան


Սերբիան ստացել է Sputnik V ռուսական արտադրության պատվաստանյութի 50 հազար դեղաչափ, Բելգրադի օդակայան, 22 փետրվարի, 2021թ.

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է վերլուծել կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական արտադրության պատվաստանյութի փորձարկումների փաստաթղթերը:

Դա կարևոր քայլ է Եվրոպական միության տարածքում այդ վակցինայի կիրառումը պաշտոնապես արտոնելու ուղղությամբ:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունն արդեն հավանություն է տվել Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca /Oxford ընկերությունների արտադրած պատվաստանյութերի կիրառմանը և հաջորդ շաբաթ կարտոնի նաև Johnson & Johnson ընկերության վակցինայի կիրառումը:

Գործակալությունն ուսումնասիրում է նաև գերմանական CureVac և ամերիկյան Novavax պատվաստանյութերի տեխնիկական փաստաթղթերը:

XS
SM
MD
LG